National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
1 / 2

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել    մասնակցելու  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում  տեղի ունեցող ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին  եւ «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին:

Ողջունելով հյուրին`  ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան  եւ մասնակցությունը  միջազգային համաժողովին:  Նա բարձր գնահատեց  Կոնգրեսի դերակատարությունը  Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը  նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով` Հայաստանը այս ուղղությամ կարեւոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունեց Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ  բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի եւ լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասաց Հերվիգ Վան Շտաայը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am